«Այգեձորի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Այգեձորի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Այգեձորի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի տնօրենը 2014-2017թթ. զբաղեցնելով նշված պաշտոնը և իրականացնելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, նախապես տեղյակ լինելով, որ նույն ՀՈԱԿ-ի մի քանի աշխատակիցներ չեն հաճախում աշխատանքի և չեն իրականացնում հրամանով նախատեսված իրենց գործառույթները, նրանց փոխարեն նույն գործառույթն իրականացրել են այլ անձինք, անձնական այլ դրդումներով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով կազմել, կնքել և ստորագրել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր՝ աշխատակիցների անվան դիմաց կատարելով աշխատաժամանակի հաշվարկ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով (5 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը, ուղարկվել դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Վերին Գետաշենում ընթանում են մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզում մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը

Վատիկանում ընթանում է կոնկլավը

«Կրթվելը Նորաձև Է» շարժման հանդիպմանը բանախոսել են ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, գործարար Բակուր Մելքոնյանը և շարժման ղեկավար Աննա Հակոբյանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նախատեսում է Գյումրիում կառուցել գորգագործության կենտրոն ու 14 բնակարան՝ գորգագործների համար

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին է ներկայացվել ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետը

Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստան

Ադրբեջանի նախագահը չի ժամանի Մոսկվա՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին. ՌԴ նախագահի օգնական

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին

Ամփոփվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հանրապետական եզրափակիչ  փուլի մրցումները