Իրավունք

Մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր տարածած անձը կալանավորվել է

1 րոպեի ընթերցում

Մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր տարածած անձը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեն պարզել է, որ Մ.Բ.-ն ձեռք է բերել և իր բջջային հեռախոսում պահպանել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր:

Այնուհետև, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի ալիքում  հրապարակված հայտարարությամբ անորոշ անձանց առաջարկել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերը և դիտելու ցանկություն հայտնած օգտատերերին նամակագրության միջոցով ուղարկել դրանք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Մ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում