Հասարակական

Առաջիկա 5 օրերին հանրապետությունում եղանակային փոփոխություն չի սպասվում

1 րոպեի ընթերցում

Առաջիկա 5 օրերին հանրապետությունում եղանակային փոփոխություն չի սպասվում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջիկա 5 օրերին մթնոլորտի շրջանառության մեջ որևէ փոփոխություն չի սպասվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Առաջիկա 5 օրերին Հայաստանի մթնոլորտի շրջանառության մեջ որևէ փոփոխություն չի սպասվում։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սառը օդի լճացման արդյունքում կպահպանվի և՛ ամպամածությունը, և՛ մառախուղը, ինչպես նաև` ցածր ջերմային ֆոնը»,- գրել է Սուրենյանը:

Հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ը Երևանում սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն։

Հանրապետության տարածքում հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում