Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարժությունից: