Քաղաքականությունը պետք է զատել մշակույթից. Միլիտոնյանը՝ Ուկրաինայում հայ գրողների տպագրումն արգելելու մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն անդրադարձել է հայաստանցի գրողների գրքերը չհրատարակելու վերաբերյալ Ուկրաինայի գրողների միության որոշմանը. Միլիտոնյանն ընդգծում է, որ քաղաքականությունը պետք է զատել մշակույթից:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Միլիտոնյանն ասաց, որ տարբեր երկրների միջև գրական կապերը այս կամ այն ժողովրդի հոգևոր, գեղարվեստական հարստությունն են:

«Ուկրաինացի դիվանագետ, թարգմանիչ, հայագետ Օլեքսանդր Բոժկոն պարբերաբար հրատարակել է հայ հեղինակների գրքեր: Վերջերս էլ ուկրաիներեն թարգմանեց վաղամեռիկ արձակագիր Վարդան Գրիգորյանի գիրքը: Նա մշտապես ուկրաինական մամուլում հրատարակում է հայ գրողների ստեղծագործությունները: Մենք էլ դեկտեմբերի 25-ին Գրական թերթի առցանց համարում ներկայացրինք Ուկրաինայի գրողների միության նախագահի բանաստեղծություններից մի քանիսը»,-ասաց Միլիտոնյանը:

Նրա խոսքով՝ քաղաքականությունն իր ճանապարհով պետք է գնա, իսկ գրականությունը, մշակույթը մշտապես պետք է լինեն, և քաղաքականությունը չպետք է խաչաձևել հոգևոր, մշակութային դաշտին:

«Տարբեր երկրների լավագույն ստեղծագործությունների թարգմանությունը նախ և առաջ հարստացնում է այն ժողովրդին, որը դրանք թարգմանում է, տարածում է լավ գրականությունն ու մշակութային բարձր արժեքները: Մենք՝ մշակույթի գործիչներս, հակված ենք բարեկամացնել տարբեր ժողովուրդներին, նրանց հոգևոր արժեքները փոխանցել: Սա է մեր հիմնական խնդիրը: Գեղեցիկի, բարու տարածումն է աշխարհում խաղաղ գոյակցության, մարդկության առաջընթացի հիմքը»,-ընդգծեց Էդվարդ Միլիտոնյանը:

Նա հավելեց, որ քաղաքականությունը կարող է խանգարել այդ հիմնական արժեքների տարածմանը:

Ուկրաինայի գրողների միությունը որոշում է ընդունել, որով դադարեցնելու է հրապարակել այն երկրների գրողների գրքերը, որոնք ըստ իրենց ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում հանդես են գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ: Այդ երկրներն են` Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Վենեսուելան, Հայաստանը, Զիմբաբվեն, Իրանը, Կամբոջան, Ղրղզստանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Լաոսը, Մյանման, Նիկարագուան, Սերբիան, Սիրիան և Սուդանը:

Բացառություն կկազմեն նշված երկրների մահացած դասականները, ինչպես նաև այն ժամանակակից գրողները, որոնք բացահայտ կսատարեն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և կդատապարտեն Ռուսաստանի Դաշնության ագրեսիան:

Հայերեն English

Google-ի գլխավոր էջում այսօր Հայաստանի դրոշն է

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը