ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրել է եղանակային պայմաններն ավտոճանապարհներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում կան փակ ևդժվարանցանելիավտոճանապարհներ. փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքըդժվարանցանելի էկցորդիչով բեռնատարների համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներինտեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըբաց էբոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալսի երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հայերեն Русский