Հասարակական

ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրել է եղանակային պայմաններ ավտոճանապարհներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրել է եղանակային պայմաններ ավտոճանապարհներին

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհներըփակ են։

Վարդենյաց լեռնանցքըփակ էկցորդիչով բեռնատարների համար,դժվարանցանելի՝մյուստրանսպորտային միջոցների համար։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հավելելով, որ Վեդի-Ուրցալանջ ավտոճանապարհըդժվարանցանելի էբոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

Սյունիքի մարզումտեղում էձյուն։

Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղմերկասառույց է:

Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըբաց էբոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում