Հասարակական

Արդարադատության նախարարությունը դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնող նախագիծ է մշակել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արդարադատության նախարարությունը նոր օրինագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որը նպատակ ունի նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Նախագծով ներդրվում է դատարանի կողմից խափանման միջոցներ կիրառելու, խուզարկության կատարման, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթամասնագիտացում»,- գրել է Բադասյանը:

Արդարադատության նախարարը հավելել է, որ նախագծի ընդունման դեպքում կլինեն սահմանված կարգով ընտրված նոր դատավորներ, ովքեր կքննեն նշված գործերը, ինչը կողմից կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև կբարձրացնի ցածր հանրության վստահությունը նմանատիպ գործերի քննության մասով, մյուս կողմից կբերի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման և քրեական գործերի քննության արագությանը։

«ՀՀ արդարադատության նախարարությունը չունի որևէ ազդեցություն կոնկրետ գործերի քննության մասով, սակայն իր լիազորությունների շրջանակում, քաղաքականության մշակմամբ, ամեն ինչ արել և անում է դատարանների նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ»,- նշել է նախարարը:

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել մինչդատական քրեական վարույթի գործերի, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի քննության արդյունավետությունը, ապահովել ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը:

Հայերեն

Վարչապետ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

ՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները

Մարտունի և Վարդենիս համայնքներում տեղի են ունեցել հանդիպումներ ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ

Ազատավան գյուղում կողաշրջված ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է

Անտոնիո Գուտերեշը մտահոգված է ՄԱԿ-ի և այլ զարգացման ծրագրերում ԱՄՆ ֆինանսավորման կրճատումներով

Սաուդյան Արաբիան 90 միլիարդ դոլարի նախնական համաձայնագրեր է կնքել ամերիկյան ընկերությունների հետ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավարը և սաները հանդիպել են Գեղարքունիքի մարզի դպրոցականների հետ

Չինաստանը դադարեցրել է ամերիկյան ընկերությունների նկատմամբ արտահանման վերահսկողության որոշ միջոցները

ԱՄՆ-ն և Կատարը 1.2 տրիլիոն դոլարի տնտեսական համաձայնագիր են կնքել