Արմեն Սարգսյանն ընդունել է ՀԴԿ և «Ժառանգության» ղեկավարներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Գագիկ Մարգարյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կուսակցությունների ղեկավարներն իրենց անհանգստությունն են փոխանցել երկրում և նրա սահմաններին ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ այն համարելով չափազանց մտահոգիչ և վտանգավոր: Նրանք ընդգծել են ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման հրատապությունը՝ նշելով, որ մեր երկրի առջև ներկայումս ծառացած սպառնալիքների պարագայում հապաղումը կարող է ավելի լուրջ վտանգների հանգեցնել: Հայտնելով, որ պաշտպանում են Հանրապետության նախագահի՝ ազգային համաձայնության անցումային կառավարության ձևավորման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկությունը, նրանք ստեղծված իրավիճակում կարևոր են համարել Հանարապետության նախագահի դերը: Առաջարկ է հնչել կազմակերպել ավելի լայն ձևաչափով հանդիպում իրավիճակից դուրս գալու ուղիները քննարկելու համար:

Անդրադառնալով ներկայացված մտահոգություններին՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է իրավիճակն օրենսդրական ճանապարհով, սահմանադրական եղանակով հանգուցալուծելու կարևորությունը:Մեր երկրի առջև ծառացած լրջագույն ու բազմաբնույթ մարտահարվերների հաղթահարման համար նախագահը կարևորել է պետական ինստիտուտների կայացումը, պետական մտածողությունն ու պետական կարգապահությանը:

Անդրադառնալով ավելի լայն ձևաչափով հանդիպման առաջարկին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ կողմ է ցանկացած ձևաչափով քննարկումներին՝ ավելացնելով, որ պատրաստ է ամեն ջանք գործադրել բոլոր կողմերին մեկ սեղանի շուրջ հավաքելու համար։«Այսօր ամենակարևորն այս իրավիճակը հաղթահարելն է, որպես երկիր և ժողովուրդ դրանից արժանապատվորեն դուրս գալը»,- ասել է Հանրապետության նախագահը:

Հայերեն English Français Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ