Արցախ

Արամ Ա կաթողիկոսը 2021թ. հռչակել է Արցախի տարի

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը 2021թ. հռչակել է Արցախի տարի

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը 2021 թվականը հռչակել է Արցախի տարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արամ Ա կաթողիկոսի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«2003թ. սկսած Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հայրապետական հատուկ հռչակագրով յուրաքանչյուր տարին ձօնում է մեր եկեղեցուն, մշակույթին, հայրենիքին, մեր անցյալին ու ներկային առնչված մի արժեքի, մտահոգության կամ դեպքի։ Նորին Սրբությունը 2021 թվականը հռչակեց «Արցախի տարի»»,- ասված է հաղորդագրությունում:

Վեհափառ Հայրապետը կոչ է անում Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոներին հեռու մնալ ավանդական հրապարակային տոնախմբությունից ու խրախճանքից և կատարելիք ծախսերն ու նվերները հատկացնել Արցախի կարիքավոր մանուկներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում