Քաջարանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնեց Փարամազյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ համայնքի ղեկավարի հետ Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում:

«8 ամիս առաջ Քաջարանում դեպքեր տեղի ունեցան՝ կապված Քաջարանի 3 քաղաքացիների ձերբակալության հետ: Այսօր Մանվել Փարամազյանին մեղադրանք առաջադրվեց՝ այդ անձանց հետ խմբով ինչ-որ մեկին իբր առևանգելու հետ կապված: Սա ոտքից գլուխ անհեթեթություն է: Այդ տղաները, ում ձերբակալել էին, վաղուց ազատության մեջ են»,-ասաց համայնքի ղեկավարի փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Փաստաբանը մամուլից տեղեկացել է, որ այդ դեպքի հետ կապված արդեն իրականությունը ներկայացվել է: «Անկախ ամեն ինչից՝ նման դեպք եղել է, թե չի եղել, այն, որ Քաջարանի համայնքապետը դրա հետ առնչություն չունի, փաստ է»,-ասաց փաստաբանը:

Նրա կարծիքով՝ դա քաղաքական հետապնդում է, կապված է քաղաքական գործընթացների հետ: Նա դա կապում է երկու հանգամանքի հետ. համայնքապետը ակտիվ մասնակցել է մարտական գործողություններին, նաև միացել է վարչապետի հրաժարականի պահանջին:

Փաստաբանի տեղեկացմամբ՝ նախաքննական մարմինը որոշում է կայացրել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան: Սակայն, թե երբ կներկայացվի այդ միջնորդությունը, երբ կնշանակվի համապատասխան դատական նիստ, փաստաբանը տեղեկություն չունի:

Մայիսին Քննչական կոմիտեն տարածել էր հաղորդագրություն՝ Քաջարանում անձի առևանգման դեպքի առթիվ քրեական գործի վերաբերյալ:

Հայերեն Русский

Դերասան Սամվել Թադևոսյանը՝ Dior-ի ձմեռային հավաքածուի գովազդային արշավում

«Բուլղարիա Էյր»-ը «Եվրատեսիլ 2027»-ից առաջ Սոֆիա-Բուրգաս լրացուցիչ չվերթեր կիրականացնի. BTA

Կասեցվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

Մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն ամփոփեցին Եվրոպայի առաջնության արդյունքները

Հայտնի են Հայաստանի հավաքականների կազմերը Շախմատի համաշխարհային Օլիմպիադայում

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմ

Մեր երկրի համար շատ լավ արդյունք ունեցանք. Հակոբ Սերոբյանը՝ Եվրոպայի առաջնության մասին

Ինձ համար էլ այս ոսկե մեդալն անսպասելի էր. Արթուր Ավետիսյան

Պուտինը Սիրիայի նախագահի հետ քննարկել է հարաբերությունների զարգացման հեռանկարները

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է