Հասարակական

Գիշերը ՀՀ գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. եղանակը կցրտի 2-4 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Գիշերը ՀՀ գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. եղանակը կցրտի 2-4 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պայմանավորված եղանակի պարզեցմամբ՝ դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան սպասվում է ջերմաստիճանի անկում, ինչի ադրյունքում հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և ցուցաբերել զգոնություն։

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 20-ի ցերեկն՝ առանձին շրջաններում, 23-24-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 21-22-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-25-ը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 20-ի ցերեկը, 23-24-ն սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 21-22-ը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում