Կինեմատոգրաֆի հոմանիշներից մեկը. Երևանում նշվեց Ֆեդերիկո Ֆելինիի 100-ամյակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային կինոարվեստի կարկառուն ներկայացուցիչ, կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի 100-ամյա հոբելյանի առթիվ դեկտեմբերի 18-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում տեղի ունեցավ#FelliniDayկրթամշակութային միջոցառումը։ Ներկաները հնարավորություն ունեցան «տեղափոխվել» կինոյի կնքահայրերից մեկի՝ Ֆելլինիի հայրենի քաղաք Ռիմմինի՝ բացահայտելու հանճարի գաղտնիքը։

«Քսաներորդ դարում Ֆելինին դարձել է կինեմատոգրաֆի հոմանիշներից մեկը: Շատերը, երբ ասում են կինո, առաջին հերթին պատկերացնում են Ֆելինիին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Իտալիայում նոր շունչ առավ կինոն, առաջ եկավ նեոռեալիզմը, իսկ հետո՝ Ֆելինին, որը ստեղծում էր ֆիլմեր, որոնք նման չէին այլ կինոնկարների: Կա մի կարծիք, որ կինոյի հիմքում ընկած արվեստներից մեկը կրկեսն էր. Այն մեծ մասսայականություն էր վայելում հատկապես 19-րդ դարում: Ֆելինին կարողացավ և՛ կրկեսի տարրերը բերել կինո, և՛ սոցիալական երանգը, որն առկա էր հետպատերազմական կինոյում, և՛ իր ուրույն երևակայական աշխարհը: Այս ամենը համադրելով՝ Տոնինո Գուերայի հետ նա ստացավ ուրույն, ձեռագրային, հեղինակային կինո, որը մենք կոչում ենք ֆելինիական կինո»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ստեղծագործական տնօրեն, կինոգետ Կարեն Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ Ֆելինիի «Ութ ու կես»-ը, «Ամարկորդ»-ը, «Ճանապարհ»-ը կամ «Կաբիրիայի գիշերները» որքան նման են, այնքան էլ տարբեր են ու արտահայտում են հեղինակի ձեռագրի փոխակերպումները տասնամյակների ընթացքում:

Անդրադառնալով իտալական կինոյի մեկ այլ վարպետ Էտտորե Սկոլայի՝ Ֆելինիին նվիրված «Ֆեդերիկո արտասովոր անունը» ֆիլմին, որը ցուցադրվեց, նա ընդգծեց՝ ընտրել են այդ կինոնկարը, քանի որ այն շատ հետաքրքիր վավերագրություն է, որը յուրահատուկ է մատուցված: Նա հիշեցրեց, որ այս տարի նաև Ֆելինիի ֆիլմերի սցենարների հեղինակ Տոնինո Գուերայի 100-ամյակն է: Երկու մեծերի հոբելյանների կապակցությամբ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում ցուցադրել են նրանց աշխատանքները:

«Այս անգամ որոշեցինք ներկայացնել մի ֆիլմ, որով օտար ռեժիսորն է խոսում և պատմում Ֆելինիի մասին: Ցանկացանք Սկոլայի՝ իտալացի մեկ այլ նշանավոր ռեժիսորի աչքերով ցույց տալ Ֆելինիին»,-եզրափակեց Ավետիսյանը:

Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև Ֆելինիի ստեղծագործությունների մոտիվներով պաստառների բացառիկ հավաքածուի ցուցադրության բացումը: Հավաքածուն հատուկ ցուցադրության համար Հայաստան է ուղարկվել Ադամ Միցկևիչի ինստիտուտի կողմից։

Միջոցառումն իրականացվեց Հայաստանում Իտալիայի դեսպանատան, Ադամ Միցկիևիչի ինստիտուտի, «Ոսկե Ծիրան»-ի և «Լոֆթ»-ի համագործակցությամբ:

Հայերեն

Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան

Վանաձորում տեղի է ունեցել «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերան

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում

Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը