Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կատարի էմիրին` երկրի Ազգային տոնի առթիվ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ երկրի Ազգային տոնի առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Կատարի միջև ձևավորված փոխվստահության մթնոլորտը և կառուցողական երկխոսությունը:
«Վստահ եմ, որ մեր պայմանավորվածությունների հետևողական իրագործումը նոր լիցք կհաղորդի միջպետական համագործակցությանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
Կարդացեք հոդվածը` Русский