Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահն Սարգսյանը հանդիպում է ունեցել Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենադպիր Ռադիկ Կարապետյանի, Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հրաչյա Կարապետյանի, Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանի, «Պաշտպան Հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի նախագահ Գագիկ Սաֆարյանի, «Հայոց Հայրենիք» կուսակցության նախագահ Անահիտ Եղոյանի, «Արդարություն» կուսակցության նախագահ Արթուր Բալոյանի հետ:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված իրավիճակի, այն հանգուցալուծելու ուղիների շուրջ: Կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց տեսակետներն ու մոտեցումներն են արտահայտել իրավիճակի վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում