Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ի գործադիր կազմի ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 16-ին հյուրընկալել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության գործադիր կազմի ներկայացուցիչներին՝ ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկրում ստեղծված իրավիճակին: Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է դժվարին ժամանակներում պետականության շուրջ համախմբվելու ու միասնաբար գործելու անհրաժեշտությունը: Նա նշել է, որ առանց այսօրվա խնդիրների մասին բարձրաձայնելու և դրանց հստակ լուծումներն ուրվագծելու անհնար է մտածել ու խոսել ապագայի մասին:

Հանդիպման մասնակիցները բարձրաձայնել են իրենց մտահոգող հարցերն ու խնդիրները: Հասարակության բևեռացվածությունից խուսափելու, գոյություն ունեցող խնդիրները ճիշտ թիրախավորելու և հաղորդակցման ճգնաժամերից խուսափելու նպատակով կարևորվել է ճիշտ աշխատանքը հանրային կապերի ոլորտում։

Հայերեն

CENTCOM-ը հայտնել է, որ ամերիկյան ուժերն ապահովել են 19 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով

Գործընթացը հասունացել է, հնարավոր է՝ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է». Միրզոյան

Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան

Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Եմենում տեղի ունեցող զարգացումները

ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենի հետ

Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15/16-ին

Մեծ Բրիտանիան պլանավորում է արագացնել թեթև բազմանպատակային հրթիռների մատակարարումներն Ուկրաինային

Ձորագյուղում արտաքին լուսավորության ցանց է կառուցվում

Մոսկվայում կայացել է «Լուսավորիչը» ֆիլմի ցուցադրությունը

Գավառում կայացել է Կարինե Ղարաբաղցյանի «Պատասխանը չի ուշանա» գրքի շնորհանդեսը