Խոշորացույցի տակ պահել պատերազմի հետևանքով առաջացած խնդիրները. Կոտայքի մարզպետը խորհրդի նիստ է անցկացրել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս պահի հրամայականն է՝ խոշորացույցի տակ պահել պատերազմի հետևանքով առաջացած բոլոր խնդիրները՝ պետության և բանակի համար դրանք դիտարկելով որպես առաջնահերթություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ Կոտայքի մարզի խորհրդի՝ 2020 թվականի տարեվերջյան նիստին:

Ընդլայնված կազմով նիստին ներկա էին մարզի համայնքների, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ: Օրակարգի առաջին կետով Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Ա.Բաղրամյանը զեկուցել է պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչին առնչվող հարցերի մասին: Ա.Բաղրամյանը համայնքների ղեկավարների ուշադրությունն է հրավիրել առաջիկայում նախատեսվող զորահավաքային զորակոչի և այդ ուղղությամբ համայնքների կողմից համապատասխան կցագրումների կազմակերպմանը:

Համայնքների կողմից զորահավաքային զորակոչի զորակոչվող քաղաքացիներին կցագրելու և այս գործընթացում խնդիրները բացառելու նպատակով Մեսրոպ Մեսրոպյանն ընդգծել է համապատասխան չափորոշիչների ու մեխանիզմների հստակ կիրառման անհրաժեշտության մասին: «Բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ սա մեր երկրի պետական սահմանները պահելու և ամրացնելու պետական միջոցառում է՝ խիստ անհրաժեշտությամբ հիմնավորված և պետք է անել առավելագույնը այդ միջոցառումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար»,- նշել է Մեսրոպ Մեսրոպյանը: Մարզպետը նշել է նաև, որ այս պահի հրամայականն է՝ խոշորացույցի տակ պահել պատերազմի հետևանքով առաջացած բոլոր խնդիրները՝ պետության և բանակի համար դրանք դիտարկելով որպես առաջնահերթություն:

Մարզի խորհրդի նիստի օրակարգով նախատեսված երկրորդ կետի մասին զեկույցով հանդես է եկել Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը: Նա նշել է, որ այս տարի Կոտայքի մարզից ՏԿԵՆ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ռեկորդային թվով՝ 104 հայտեր են հաստատվել: Դրանց գրեթե կեսը՝ 51 ծրագիր, արդեն ավարտվել է, 37-ն ընթացքի մեջ է. մեր հանրապետությունում հայտարարված արտակարգ և ռազմական դրություններով պայմանավորված՝ որոշ ծրագրեր կտեղափոխվեն հաջորդ տարի:

Մեսրոպ Մեսրոպյանը շեշտել է, որ մեկնարկած և մեկնարկելիք շինաշխատանքներում մարզային իշխանությունների դիրքորոշումը հստակ է՝ որակ և աշխատանքների ավարտ սահմանված ժամկետներում:

Նիստի օրակարգի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրմանը, ինչպես նաև ոռոգման ջրի մատակարարմանը և վարձավճարների գանձմանն առնչվող հարցերին:

Նշված ոլորտներում ևս առկա են խնդիրներ, որոնք ըստ զեկուցողների, պայմանավորված են համավարակի և պատերազմական իրավիճակի հետևանքով տնտեսական ակտիվության նվազմամբ:

Մարզպետը նշել է, որ մեր բնակիչների հետ պետք է իրականացնել անհատական, բացատրական աշխատանքներ՝ մինչև տարեվերջ ցուցանիշները բարելավելու նպատակով:

Նիստի ավարտին Մ Մեսրոպյանն անդրադարձել է տեղահանված և ժամանակավորապես մեր մարզում բնակություն հաստատած արցախցիների խնդիրներին՝ համայնքների ղեկավարներին հորդորելով մարզպետարանի հետ համագործակցությամբ է՛լ ավելի բարձր արդյունավետությամբ շարունակել արցախցիների օժանդակությանն ուղղված ծրագրերը:

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ