ՔԿ-ում կկարողանան աշխատել նաև որոշ հանցագործությունների համար դատապարտվածները. օրինագիծն ընդունվեց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծով նախատեսվում էր անզգուշությամբ կատարված հանցագործության համար դատապարտվածներին ևս Քննչական կոմիտեում աշխատելու իրավունք ընձեռել:
Օրինագծով, սակայն, դիտավորությամբ կատարված հանցագործությունների դեպքում անձը չի կարողանա աշխատանքի անցնել Քննչական կոմիտեում:
«ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներառում է նաև կառույցում որոշ այլ փոփոխություններ: Նախագիծն ընդունվեց միաձայն` 82 «կողմ» ձայնով: