Առողջապահության նախարարությունը վարում է ԴՆԹ նույնականացման 2-րդ սարքի ձեռքբերման բանակցություններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը բանակցություններ է վարում արտադրողների հետ՝ դատագենետիկական նույնականացման հետազոտությունների երկրորդ հոսքագիծը ձեռք բերելու և տեղադրելու շուրջ։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Վերջին օրերին պարբերաբար հարցեր են հնչում ԴՆԹ նույնականացման հետազոտությունների հետ կապված, մասնավորապես, թե ինչ է այն և ինչպիսի կարողություններ ունի Հայաստանն այս ոլորտում: Նշենք, որ գենետիկական անալիզատոր (սեքվենատոր) Applied Biosystem 3500 միջազգային չափանիշներին համապատասխան գենետիկական վերլուծիչ համակարգը առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 2018 թվականի դեկտեմբեր ամսին` առողջապահության նախարարության և մի շարք գերատեսչությունների միասնական ջանքերով և ֆինանսավորմամբ: Այն փոխանցվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին», որն էլ իրականացնում է նշված հետազոտությունները:

Սարքն ուսումնասիրում է մարդու գենոմին բնորոշ կարճ տանդեմային հատվածները, որը թույլ է տալիս կատարել դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ՝ արյունակցական կապի հաստատման միջոցով և ստանում միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ: Սարքավորումը միակն է և հաշվի առնելով սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած պատերազմական իրավիճակը` այն աշխատում է 24/7 ռեժիմով: Մասնավորապես, դեկտեմբերի 4-ի դրությամբ դատագենետիկական փորձաքննության է ենթարկվել 1613 կենսաբանական նմուշ, որի արդյունքում կատարվել է 260 զոհված զինծառայողի մարմնի նույնականացում: Այս պահին առողջապահության նախարարությունը բանակցություններ է վարում արտադրողների հետ՝ դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ ձեռք բերելու և տեղադրելու շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն

ՀՀ ԲՏԱ նախարարության և «Plug and Play» աքսելերատորի կողմից իրականացվող ծրագիրը շարունակվում է

Հայաստանը, Գերմանիան, Բելգիան և Չեխիան Երևանում գարեջրի օրեր կանցկացնեն

Ֆրանսիայի և ԱՄԷ նախագահները քննարկել են ռազմավարական հարաբերությունների ամրապնդման ուղիները

Շահագործման է հանձնվել Մ-4 մայրուղին Ծովագյուղին կապող կամուրջը

«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում մարտի 1-ից գործելու է «Գործարքի տեսակ» անվանումով նոր դաշտ

Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհների անցանելիությունն ապահովված է

Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով

ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարի նվազել է 4,6 տոկոսով

Հնդկաստանում Սուրաջկունդի միջազգային փառատոնին Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով

ԱՄՆ-ում արհմիությունները դատի են տվել Թրամփի վարչակազմին USAID-ն փակելու պատճառով