Մարզեր

Շահագործման է հանձնվել Մ-4 մայրուղին Ծովագյուղին կապող կամուրջը

1 րոպեի ընթերցում

Շահագործման է հանձնվել Մ-4 մայրուղին Ծովագյուղին կապող կամուրջը

Արդեն մի քանի օր է, ինչ շահագործման է հանձնվել Մ-4 մայրուղին Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրին կապող կամուրջը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Ծովագյուղի կամրջի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի վերջերից և ավարտին հասցվել 2024 թվականի վերջին։ Մ-4-Ծովագյուղ հին կամուրջը քայքայվել էր՝ կորցնելով շահագործման պիտանիությունը, այդ պատճառով էլ որոշվել էր կառուցել նոր, միաթռիչք կամուրջ՝ 28 մետր երկարությամբ ու 10 մետր լայնությամբ, հետիոտնի համար մայթերով։ Կամրջի շինարարության պայմանագրային արժեքը կազմել է 328,8 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է պետբյուջեի միջոցներից։ Շինարարարությունն իրականացրել է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում