Տարածաշրջանային

Թուրքիայում ձերբակալվել է ռուսական НТВ հեռուստաընկերության 2 լրագրող

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի Ստամբուլ քաղաքի մոտակայքում ձերբակալվել են ռուսական НТВ հեռուստաընկերության լրագրողներ Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը, ովքեր նկարահանումներ էին իրականացրել անօդաչուներ արտադրող թուրքական Baykar ընկերության տարածքում։ Նրանք մեղադրվում են առանց թույլտվության նկարահանումներ իրականացնելու մեջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է YeniŞafak լրատվական կայքը՝ վկայակոչելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության սեփական աղբյուրները։

Ռուսաստանում հեռարձակվող НТВ հեռուստատեսության ղեկավարները պնդում են, որ իրենց աշխատակիցներից երկուսին Թուրքիայի ոստիկանությունը բերման է ենթարկել Ստամբուլում և դեկտեմբերի 3-ից սկսած նրանցից ոչ մի լուր չունեն: «Նրանք ձերբակալվել են Ստամբուլ քաղաքի մոտակա տարածքում, որտեղ գտնվում է Baykar Savunma ընկերությունը», - ասել է ընկերության աշխատակիցը:

Ըստ ռուսական աղբյուրների, Պետրուշկոն և Մալիշկինը Ստամբուլի ոստիկանությունում կամ քաղաքի միգրացիոն վարչությունում չեն: Հնարավոր է, որ նրանց ձերբակալել են Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության աշխատակիցները: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը և Թուրքիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը ուսումնասիրում են իրավիճակը և փնտրում լրագրողներին:

Հայերեն

Չինաստանն ու Բրազիլիան խոսել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիների մասին

Երևանի Խ․ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ուկրաինական հակամարտությունում խաղաղության հնարավորության պատուհան է տեսնում

Էրդողանն ասել է, որ ՆԱՏՕ-ն չպետք է լինի ռուս-ուկրաինական հակամարտության կողմ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Սյունիքի մարզերում

Հնդկաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է, թե ինչու է Պակիստանը դադարեցրել կրակը

Բուդապեշտում կբացվի ՀՀ առաջին ռեզիդենտ դեսպանությունը. ԱԺ փոխնախագահն հյուրընկալել է Հունգարիայի խորհրդարանի՝ ազգային փոքրամասնությունների պատգամավորների

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն գործարկել է թեժ գիծ

Քելլոգը հայտնել է Ուկրաինայում եվրոպական և բրիտանական ուժեր տեղակայելու հարցի քննարկման մասին

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլար արժեքով հողամասը