Թուրքիա

Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ինքնալուծարմանը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ինքնալուծարմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ինքնալուծարմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: 

Ֆիդանը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ինքնալուծարումն անվանել է կարևոր քայլ և նշել, որ չնայած առաջընթացին՝ դեռ շատ քայլեր պետք է ձեռնարկվեն։ 

Ֆիդանը հայտնել է նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո այսօր դիմելու է հանրությանը և իր կարծիքն է հայտնելու  PKK-ի ինքնալուծարման հարցով։

Թեմային անդրադարձել է նաև Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը:  

Նա նշել է, որ PKK-ի ինքնալուծարումը կարևոր է «առանց ահաբեկչության Թուրքիայի» ստեղծման հարցում և հավելել, որ Էրդողանը կհայտարարի այս գործընթացի հաջորդ քայլերի մասին:  

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում