ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն գործարկել է թեժ գիծ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն գործարկել է թեժ գիծ, որի միջոցով կարելի է շատ ավելի հեշտ ու արագ հաղորդել կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների կամ նմանատիպ այլ իրավախախտումների մասին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011 900–035 (Էլ․ փոստի հասցե՝ [email protected])։
Ըստ աղբյուրի՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն երաշխավորում է քաղաքացիների կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը, իսկ յուրաքանչյուր հաղորդման կապակցությամբ կձեռնարկվեն համապատասխան իրավական գործընթացներ։
Նշվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է, և դրա դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն հանրության ակտիվ ներգրավվածությամբ, քանզի քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կառուցում արդար ու թափանցիկ հասարակություն։