Վանեցյանը ներկայացրեց Վազգեն Մանուկյանի՝ վարչապետ ընտրվելու դեպքում նախատեսվող քայլերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն ընտրվելու դեպքում մեկ տարի անց կանցկացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Վազգեն Մանուկյանը, որպես վարչապետ ընտրվելու դեպքում կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ, որոշակի ժամանակ անց պարտավորվելու է անցկացնել արտախորհրդարանական ընտրություններ, որոնց ինքը չի մասնակցելու և չի աջակցելու որևէ քաղաքական ուժի: Դա հիմնական պատճառներից էր, որ մեզ թույլ տվեց որոշում կայացնել ու առաջադրել իր թեկնածությունը»,- նշեց Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը հավելեց, որ Վազգեն Մանուկյանը դեկտեմբերի 5-ին կայանալիք հանրահավաքի ընթացքում կներկայացնի առաջիկա անելիքների հստակ ծրագիրը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր 17 կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Հայերեն

ՌԴ-ն հերթական անգամ չի պատասխանել անվերապահ հրադադարի առաջարկին՝ դրանով ցույց տալով, որ պատրաստ չէ խաղաղության․ Մակրոն

Մոսկվան Ուկրաինային պահանջներ է ներկայացրել, որոնք Կիևը գնահատում է որպես «անիրատեսական». Reuters

Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Երևանում ավտոբուսի վթարից տուժածների մասին

«Թանգարանների գիշերը»՝ Ակբա բանկի հետ

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը նոր ցուցադրության բացմամբ կտոնի «Թանգարանների գիշեր»-ը

Ուկրաինան պատրաստ է արագ քայլերի խաղաղության հասնելու համար, իսկ ՌԴ-ն պետք է ընդունի լիակատար հրադադարը․ Զելենսկի

Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են ներկայացնել հրադադարի վերաբերյալ իրենց տեսլականը. Մեդինսկի

Մայիսի 17-ի միջոցառումների անոնս

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն արդիականացվել է

ՊԵԿ-ը ներկայացրել է սոցիալական ծախսի փոխհատուցման գործընթացում մայիսի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունները