Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Տիրանայում հանդիպել է Կայա Կալլասի հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ համաժողովի շրջանակներում հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալլասի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ քննարկեցինք ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։ 

Ավելի վաղ Կայա Կալլասը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ համաժողովի շրջանակներում հանդիպելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում