Դեսպան Սուրեն Բաղդասարյաննն իր հավատարմագրերն է հանձնել Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս-Կրտսերին
1 րոպեի ընթերցում

Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանն (նստավայրը՝ Հանոյ) իր հավատարմագրերն է հանձնել Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս-Կրտսերին՝ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի Մալականանգ նախագահական պալատում։
«Արմենպրես»-ի ձեխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ արարողության ընթացքում դեսպանը վերահաստատել է Ֆիլիպինների հետ բարեկամական և փոխգործակցային հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության հանձնառությունը՝ երկկողմ գործընկերության զարգացման համար։
Նախագահ Ֆերդինանդ Մարկոս-Կրտսերը հայտնել է Ֆիլիպինների կառավարության պատրաստակամությունը՝ ՀՀ հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու ուղղությամբ։