Քաղաքականություն

ՀՀ վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Էմանուել Մակրոնի, Ֆրիդրիխ Մերցի, Քիր Սթարմերի, Դոնալդ Տուսկի, Քրիստիան Շտոկերի և արտերկրի այլ գործընկերների հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Էմանուել Մակրոնի, Ֆրիդրիխ Մերցի, Քիր Սթարմերի, Դոնալդ Տուսկի, Քրիստիան Շտոկերի և արտերկրի այլ գործընկերների հետ

Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ զրույցում նախ շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա փոխգործակցության զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը վերաբերող հարցեր:  

Նիկոլ Փաշինյանը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ քննարկել է տարածաշրջանային գործընթացներին, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցեր: 

Ավստրիայի Դաշնային կանցլեր Քրիստիան Շտոկերի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Ավստրիա հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող թեմաներ: 

Նիկոլ Փաշինյանը և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն անդրադարձել են Հայաստան-ԵՄ փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող թեմաների:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիլիօղլուի հետ մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ: 

Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Շվեյցարիայի նախագահ Կարին Կելլեր-Սութերի, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի, Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի, Անդորրայի վարչապետ Չավիեր Էսպոտ Սամորայի և այլ գործընկերների հետ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում