Մշակույթ

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն արդիականացվել է

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը կառուցումից ի վեր առաջին անգամ հիմնանորոգվել ու վերազինվել է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը՝ կից հրապարակելով տեսանյութ: 

Նախագծի համաձայն՝ մասնագետները տվել են համալիր լուծումներ՝ ջրահեռացման համակարգի փոխարինում, տանիքի վերանորոգում, դռների ու պատուհանների փոխարինում, հակահրդեհային անվտանգության նոր համակարգերի տեղադրում:

Թատրոնն արդեն  ունի  լուսաձայնային նոր սարքավորումներ, նորոգվել են բեմն ու դահլիճը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում