Ֆրանսիայում կարող են 18 մզկիթ փակել

1 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը սկսել է հսկողություն սահմանել Ֆրանսիայում գտնվող մզկիթների նկատմամբ: Ինչպես հայտնում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ֆրանսիական «Le Figaro»-ն: Ըստ շրջաբերականի, որը թվագրվում է նոյեմբերի 27-ով՝ խոսքը 76 մզկիթի մասին է, որոնցից 16-ը Փարիզում են կամ մոտակայքում, 60-ը՝ Ֆրանսիայի մյուս շրջաններում: 76 մզկիթներից 18-ի նկատմամբ «անվերապահ գործողություններ» կիրականացվեն, ընդհուպ մինչև կփակվեն:

Ժերալդ Դարմանինը նաև հայտնել է, որ Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնավարման օրվանից ի վեր վերջին 3 տարվա ընթացքում 43 մզկիթ է փակվել: Մակրոնի վարչակազմի պատրաստած «Իսլամիստ անջատողական» նախագիծը, որը կներկայացվի Նախարարների խորհրդին դեկտեմբերի 9-ին, նպատակ ունի ավելի սերտորեն վերահսկել մզկիթների ֆինանսավորումը, ավելացնել վերահսկողությունը մահմեդական միավորումների վրա և կանխել արտասահմանից կրոնական պաշտոնյաների գալը:

Հայերեն Français

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo

Թուրքիայում 15-ամյա դեռահաս է ձերբակալվել դպրոցի մոտ հրաձգությունից հետո. վիրավորվել է առնվազն 11 մարդ

Կրեմլը նշել է, որ Սև ծովով հացահատիկի մատակարարումները զգալիորեն բարդացել են

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին

Պեկինը մեկնաբանել է ԱՄՆ-ի հայտարարությունն իրանական ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ

Ճապոնիայում չորս մարդ է զոհվել թայֆունի հետևանքով

Հյուսիսային Կորեան նոր սպառազինության փորձարկում է անցկացրել

Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար