Աստղաձորում ավարտվել է Զորավար Անդրանիկ փողոցի ասֆալտապատումը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտվել է Զորավար Անդրանիկ եւ 21-րդ փողոցների ասֆալտապատումը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 90 միլիոն 485 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Աստղաձորի համայնքապետարանը:

Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսին եւ ավարտվել նոյեմբերի վերջերին։ Ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել Զորավար Անդրանիկ եւ 21-րդ փողոցներում՝ շուրջ 1300 գծամետր երկարությամբ եւ 6500 քառակուսի մետր մակերեսով: Զորավար Անդրանիկ փողոցն ասֆալտապատվել է 700, 21-րդ փողոցը՝ 600 գծամետր երկարությամբ:

Այս պահի դրությամբ Աստղաձորի Զորավար Անդրանիկ փողոցում սուբվենցիոն մեկ այլ ծրագրով ընթանում են լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 8 միլիոն 300 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Աստղաձորի համայնքապետարանը։ §Դեկտեմբերի 1-ի դրությամբ իրականացվել է ընդհանուր աշխատանքների մոտ 60 տոկոսը։ Մնացած աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։ Նախատեսվում է կառուցել 1500 մետր երկարության լուսավորության ցանց՝ տեղադրելով 75 լուսատու։ Զորավար Անդրանիկ փողոցը կդառնա ամբողջովին ասֆալտապատ ու լուսավոր, քանի որ նախորդ տարում այստեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 1500 մետր երկարություն ունեցող ճանապարհից ասֆալտապատվել էր 800 գծամետր երկարության հատված,իսկ մնացած 700 մետրն ասֆալտապատվեց այս տարվա ընթացքում¦,-ներկայացրեց Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Ստամբուլում ավարտվել են ՌԴ-Ուկրաինա բանակցությունները

Նիկոլ Փաշինյանն ու Կայա Կալասը հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ

Արմեն Աբազյանը մասնակցել է Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների նիստին

ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ

Անձրևային օրերն անցյալո՞ւմ են. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում

ՀՀ փոխվարչապետն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Խնդիրները բազմաշերտ են, բայց ամենակարևոր հարցն այն է, որ ուսուցիչը իրեն պաշտպանված զգա. նախարարը՝ Մերձավանի դպրոցի մասին

Նիկոլ Փաշինյանը Տիրանայում հանդիպել է Կայա Կալլասի հետ

ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը

Մեծ Բրիտանիայում միլիարդատերերի թիվը նվազել է, Չարլզ 3-րդ թագավորի կարողությունն՝ աճել