ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն արվեստագետներին, գիտնականներին, մարզիկներին և ուղղակի ոչ անտարբեր մարդկանց հորդորել է նոյեմբերի 28-ին՝ ժամը 14:00-ին առանց քաղաքական գործիչների հավաքվել Շառլ Ազնավուրի հրապարակում և որոշ պահանջներ ներկայացնել միջազգային կառույցներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Մենք բոլոր միջազգային կառուցներից պահանջում ենք ստիպել ադրբեջանական կողմին ազատել հայ գերիներին, թույլ չտալ հայ գերիներին պատվազրկել Բաքվի շքերթում, շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին»:
Նա ընդգծել է, որ նոյեմբերի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց վերոնշյալ պահանջներով լինելու են ինքը, Հրանտ Թոխատյանը և Մհեր Մկրտչյանը: