Արմեն Սարգսյանն ընդունել է պաշտպանության նորանշանակ նախարարին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նախարար Հարությունյանին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել: