Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել վարչապետի ու կառավարության աջակիցների հավաքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության աջակիցների հավաքը, քանի որ երկրում հայտարարված ռազմական դրության ընթացքում արգելվում է դրանց անցկացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հավաքի ընթացքում հայտնեցին ոստիկանության աշխատակիցները:

«Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության ժամանակ արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել հավաքը և դրանց մասնակցելու գործողությունները»,- հայտնեցին ոստիկանությունից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և գործադիր իշխանության աջակիցները հավաքվել են կառավարության շենքի մոտ: Նրանք իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ վարչապետին, նշելով, որ նա չպետք է հրաժարական ներկայացնի զբաղեցրած պաշտոնից: Ավելի վաղ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը կոչ էր արել զերծ մնալ ի աջակցություն կառավարության ցանկացած հանրահավաք կազմակերպելուց:

Ազատության հրապարակում այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընթանում է 16 ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքը: Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել հավաքը, քանի որ ռազմական դրության ընթացքում արգելվում է դրան անցկացումը:

Հայերեն

Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային

Ոստիկանության մի խումբ ծառայողների նկատմամբ կկիրառվեն «Ծառայության դադարեցում» և «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը

Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ վարչապետի համոզմամբ՝ առաջիկայում ՌԴ նախագահի հետ հանդիպում կլինի

Նիկոլ Փաշինյանը հերքել է Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները

Փաշինյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում

ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը

ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր