Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈԵՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից;

Նախագահն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, «Հայ կառուցողական» կուսակցության ղեկավար Անդրեաս Ղուկասյանի և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ Սուրեն Սահակյանի ու Գոռ Հակոբյանի հետ:

Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ, անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթին:

Կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց տեսակետներն ու մոտեցումներն են արտահայտել իրավիճակի վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը կարևորել է ազգային համախմբվածությունը և կայունության պահպանումը երկրում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում