Պաշտոնական

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

1 րոպեի ընթերցում

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային՝ մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում նրա անձնական ներդրման համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:

Նախագահն ընդգծել է, որ հայ-բուլղարական հարաբերությունները տարբեր ոլորտներում զարգացման մեծ ներուժ ունեն, և վստահություն է հայտնել, որ դրանք կշարունակեն ընդլայնվել:

Դեսպանը խաղաղություն է մաղթել մեր երկրին ու ժողովրդին և նշել, որ հեռանում է Հայաստանի ու հայ ժողովրդի մասին ջերմ հիշողություններով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում