Տարածաշրջանային

Թուրքիան կրկին հունական չորս կղզիների ապառազմականացում է պահանջել

2 րոպեի ընթերցում

Թուրքիան կրկին հունական չորս կղզիների ապառազմականացում է պահանջել

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան նոյեմբերի 11-ին հրապարակել է Navtex-ի (նավիգացիոն տելեքսի) երկու նոր ծանուցագիր՝ Էգեյան ծովի հունական չորս կղզիների՝ Հիոսի, Սամոթրակիայի, Սամոսի և Լեմնոսի ապառազնականացմսն համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «TRT Haber» լրատվական գործակալությունը, թուրքական կողմը կոչ է անում ապառազմականացնել վերոնշյալ կղզիները՝ պատճառաբանելով Լոզանի պայմանագրի դրույթների «խախտումը» Հունաստանի կողմից: Նշվում է, որ 1923 թ. Լոզանի պայմանագրի համապատասխան կետերով հունական չորս կղզիները ստացել են ոչ ռազմական կարգավիճակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Նավիգացիայի, հիդրոգրաֆիայի և օվկիանոսագրության կենտրոնն էլ հրապարակել է Navtex-ի ծանուցագիրն այն մասին, որ նոյեմբերի 11-ի ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 23-ը ժամը 20:59-ն ընկած ժամանակահատվածում «Oruç Reis», «Ataman» և «Cengizhan» հետազոտական նավերն արևելյան Միջերկրածովյան հստակեցված ջրային տարածքներում կկարողանան իրականացնել երկրաբանական աշխատանքներ:

Թուրքիան հոկտեմբերի 21-ին ևս հրապարակել էր Navtex-ի ծանուցագիր, որով հնարավորություն էր ստացել մինչև հոկտեմբերի 27-ը «Oruç Reis» հետազոտական նավով երկրաբանական-հետախուզական աշխատանքներ իրականացնել Հունաստանի հետ վիճելի արևելյան Միջերկրածովյան ջրային տարածքում:

Էմմա Արդարյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում