Պաշտոնական

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները

1 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները հասարակական-քաղաքական տարբեր ուժերի, մտավորականության ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,Հանրապետության նախագահն նոյեմբերի 10-ին հանդիպում է ունեցել ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն Լարիսա Ալավերդյանի, նախկին փոխարտգործնախարար, դեսպան Արման Նավասարդյանի և Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկա փուլի և վերջին զարգացումների շուրջ:

Զրուցակիցներըը մտահոգություն են հայտնել ստորագրված փաստաթղթի, երկրում ստեղծված իրավիճակի առնչությամբ, խոսել միասնական և համախմբված լինելու անհրաժեշտության մասին:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում