ԵՄ-ն կարող է խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ ԼՂ-ում պատերազմի դադարեցման պայմանները խախտման դեպքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան պետք է ընդունի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ստորագրումը, հակառակ դեպքում ԵՄ - ն կարող է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի նիստում։

«Կարեւոր ենք համարում, որ Թուրքիան լիովին հստակ պահպանի համաձայնեցված հրադադարը, քանի որ, հակառակ դեպքում, նրա նկատմամբ կարող են կիրառվել պատժամիջոցներ», - հայտարարել է Ժան Իվ Լը Դրիանը՝ պատասխանելով պատգամավորի՝ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների վրա Թուրքիայի ազդեցության մասին հարցին:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հստակեցրել է, որ դեկտեմբերին ԵՄ երկրները հերթական գագաթնաժողով կանցկացնեն, որի ընթացքում կքննարկեն նաև Թուրքիայի ագրեսիվ պահվածքը:

«Ավելի վաղ, ԵՄ 27 երկրներ արդեն որոշում են ընդունել, որ եթե Թուրքիան չփոխի վարքագիծը, ապա նրա նկատմամբ միջոցներ կձեռնարկվեն ընդհուպ մինչեւ պատժամիջոցներ, այդ տարբերակներն արդեն սեղանին են», - ընդգծել է նա:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասինհայտարարությունեն ստորագրել: Այդ հայտարարությունում, ի թիվս, այլ կետերի, նշվում է՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:

Հայերեն العربية Русский

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանում նոր էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը

Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին

Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կիլոմետր․ հայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողները

Երևանում կգործեն երթևեկության սահմանափակումներ