Քաղաքականություն

ՌԴ-ն հույս ունի, որ ԼՂ հարցով հայտարարությունը կիրագործվի բոլոր ստորագրողների կողմից. Զախարովա

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն հույս ունի, որ ԼՂ հարցով հայտարարությունը կիրագործվի բոլոր ստորագրողների կողմից. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան ելնում է նրանից, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը կիրագործվի բոլոր ստորագրողների կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին RTVI-ին տված հարցազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Փաստաթուղթն ունի հայտարարության կարգավիճակ: Մենք ելնում ենք նրանից, որ այն կիրագործվի բոլորի նրանց կողմից, ովքեր ստորագրել են, և այդ ստորագրությունները դրված են»,-ասել է նա: Զախարովան կոչ է արել այս փուլում «չքննարկել այդ փաստաթղթի չիրականացման սցենար»:

«Եկեք խոսենք այն մասին, թե ինչ անել, որ այն իրականացվի, իսկ այս ուղղությամբ քիչ բան չի արվում»,-ասել է նա:

Անդրադառնալով խաղաղապահների հարցին՝ Զախարովան նշել է, որ այն քննարկվել է դեռ մեկ ամիս առաջ, այդ թվում՝ հոկտեմբերի 9-10-ը ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասինհայտարարությունեն ստորագրել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում