Տարածաշրջանային

Թուրքիան հրապարակել է նոր Bayraktar TB2 ԱԹՍ-ների լուսանկարները

1 րոպեի ընթերցում

Թուրքիան հրապարակել է նոր Bayraktar TB2 ԱԹՍ-ների լուսանկարները

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Բայքար» ընկերության տեխնիկական պաշտպանության պատասխանատու, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը սոցիալական ցանցերում հրապարակել է անօդաչու թռչող նոր սարքերի՝ Bayraktar-ների լուսանկարները։

«Թաքվիմ» լրատվական կայքի բնութագրմամբ՝ «նոր Bayraktar ԱԹՍ-ները իրենց տեխնիկական առանձնահատկությունների շնորհիվ համարվում են ամենալավը»։

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիայի ընթացքում լայնորեն կիրառվել է թուրքական օդուժը և զինտեխնիկան։ Ադրբեջանական կողմը լայնորեն օգտագործում է թուրքական տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես Bayraktar TB-2 հարվածային ԱԹՍ և KARGU 4-պտուտականի կվադրոկոպտերներ։ Միջազգային ճնշման արդյունքում մի քանի երկրներ հրաժարվել են Թուրքիային մատակարարել Bayraktar-ի պահեստամասեր՝ ընդգծելով, որ չեն ցանկանում մաս կազմել խաղաղ բնակչության դեմ իրականացվող ոճրագործությունների:

Պատրաստեց Մերի Վարդումյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում