Տարածաշրջանային

Մարմարա ծովում երկրու երկրաշարժ է եղել

1 րոպեի ընթերցում

Մարմարա ծովում երկրու երկրաշարժ է եղել

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարմարա ծովում 3․5 և 3․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրու երկրաշարժ է եղել։ Ըստ Կանդիլիի աստղադիտարանի երկրաշարժի հետազոտման ինստիտուտի կողմից արված հայտարարության՝ Ստամբուլի մոտ գտնվող Սիլիվրի քաղաքի մոտակայքում, Մարմարա ծովում ժամը 9։46-ի սահմաններում տեղի է ունեցել 3․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է ծովի մակերևույթից 15 կմ խորության վրա:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ժամը 9։47-ին երկրաշարժին հաջորդել է ևս մեկ երկրաշարժ Սամոս կղզում 3․7 մագնիտուդ ուժգնությամբ, ծովի մակերևույթից 5 կմ խորության վրա։

Պատրաստեց Մերի Վարդումյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում