Տարածաշրջանային

Քրդական աշխատավորական կուսակցությունը շարունակում է անհանգստություն պատճառել Թուրքիային

1 րոպեի ընթերցում

Քրդական աշխատավորական կուսակցությունը շարունակում է անհանգստություն պատճառել Թուրքիային

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալները նոյեմբերի 4-ին հրթիռային զինատեսակներով հարձակում են գործել Թուրքիայի Հանրապետության Հաքքարի նահանգի Դերեջիք գավառի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Հաքքարիի նահանգապետարանը՝ նշելով, որ հարձակման ընթացքում սպանվել է 1, ծանր վիրավորում ստացել 2 հոգի: Տարածաշրջանում սկսվել են լայնածավալ գործողություններ:

Հաքքարին ՔԱԿ զինյալների և թուրքական զորքերի բախման ամենաթեժ կետերից մեկն է: Այն գտնվում է պատմական Վան քաղաքից մոտ 200կմ հեռավորության վրա: Տարածաշրջանում վերջին ամենամեծ բախումները տեղի են ունեցել 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, որտեղ խաղաղ բնակիչների համար սահմանվել էր նաև պարետային ժամ:

Պատրաստեց՝ Գայանե Կիրակոսյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում