Տարածաշրջանային

Իզմիրի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 58-ի

1 րոպեի ընթերցում

Իզմիրի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 58-ի

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արեւմտյան Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 58 մարդ Է զոհվել, 896-ը ՝ վիրավորվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նոյեմբերի 1-ին լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը ժամանել է Իզմիր։

«Երկրաշարժի հետեւանքով զոհվել է մեր 58 քաղաքացի, 896 մարդ վնասվածքներ է ստացել», - ընդգծել է Թուրքիայի նախագահը թուրքական հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ:

Ավելի վաղ հաղորդվել էր 55 զոհվածների մասին:

Բացի այդ, Առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջիի խոսքով, 2 076 փրկարարներ շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները ավերված ութ տների տեղում: Նախարարը նաև հավելել է, որ հիվանդանոցներից արդեն դուրս է գրվել ավելի քան 680 մարդ, իսկ բուժօգնություն շարունակում է ցուցաբերվել 214 տուժածի:

6,6 բալ ուժգնությամբ երկրաշարժը ցնցել է Թուրքիայի Իզմիր քաղաքը հոկտեմբերի 30-ին՝ վնաս հասցնելով Թուրքիայի արևմուտքում և Հունաստանում գտնվող մի շարք քաղաքների։ Ավելի քան 2600 մարդ ապրում է վրանային ճամբարներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում