Հասարակական

Սա միջազգային հանցավոր ցանց է. ՀՀ վարչապետը՝ վարձկանների հավաքագրման և Արցախի դեմ ագրեսիայում ներգրավման մասին

1 րոպեի ընթերցում

Սա միջազգային հանցավոր ցանց է. ՀՀ վարչապետը՝ վարձկանների հավաքագրման և Արցախի դեմ ագրեսիայում ներգրավման մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առկա են ամբողջական եւ համապարփակ ապացույցներ, որ հազարավոր վարձկաններ Սիրիայում հավաքագրվել են, Թուրքիայի կողմից տեղափոխվել Ադրբեջան եւ ներգրավվել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի մեջ:

ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է վարձկան-ահաբեկչի հարցաքննության տեսանյութը: «Սա միջազգային հանցավոր ցանց է եւ սրա բացահայտումը չի կարող անհետեւանք մնալ: Առաջիկայում կլինեն նոր վկայություններ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հանձնարարել էին գրավել գյուղը և կենդանի ոչ ոքի չթողնել. ՔԿ-ն հրապարակել է վարձկանի հարցաքննությունից հատված

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում