Մարզային

Ներքին Գետաշենում ընթացքի մեջ են երեք սուբվենցիոն ծրագրեր 

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այժմ ընթանում են փողոցների ասֆալտապատման, ոռոգման համակարգի եւ լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»- ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Ներքին Գետաշենի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 247 միլիոն 781 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը:

Ասֆալտապատվում են 12 փողոց՝ 4,5 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։ Հոկտեմբերի 31-ի դրությամբ մոտ 80 տոկոսով ավարտված են հողային հարթեցման եւ խճապատման աշխատանքները, ասֆալտապատումը կսկսվի առաջիկա օրերին։ Ներքին Գետաշենի ոռոգման ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 80 միլիոն 420 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը: Հոկտեմբերի 31-ի դրությամբ իրականացվել է շինարարական աշխատանքների մոտ 70 տոկոսը։ Ոռոգման ներքին ցանցը կառուցվում է 4,5 կիլոմետր երկարությամբ, երկաթյա կիսախողովակներով, անցումներում՝ երկաթյա խողովակներով։

Ծրագրի իրականացման արդյունքում 12 թաղամասերում կբարելավվի ոռոգման ջրի մատակարարումը։ Ներքին Գետաշենի լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 37 միլիոն 860 հազար դրամ, որի 65 հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Ներքին Գետաշենի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները կատարված են շուրջ 95 տոկոսով։ Կառուցվել է շուրջ 7 կիլոմետր երկարությամբ լուսավորության ցանց: Տեղադրվել է 250 լուսատու։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Վերջին երկու տարում դատական համակարգը լքել է մոտ 700 աշխատակից․ ԲԴԽ նախագահը բարձրացրեց աշխատավարձերի խնդիրը

Ուիթքոֆը կարող է մեկնել ՌԴ Լոնդոնում Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցություններից հետո. The Wall Street Journal

Վարչական արդարադատության ոլորտում էլեկտրոնային հարթակ է ստեղծվում, գործերը քննվելու են էլեկտրոնային եղանակով․ ԲԴԽ նախագահ

Թրամփի սահմանած մաքսատուրքերը կարող են ԱՄՆ-ում մեծացնել դեղամիջոցների դեֆիցիտը. Financial Times

Կոնդի վերակառուցման մրցույթի ամփոփիչ արդյունքներով՝ առաջին տեղը զբաղեցնող մասնակից չի հայտարարվել

Հայաստանում պետք է առնվազն 600 դատավոր գործի, սակայն այսօր ունենք ընդամենը 322 հաստիք․ ԲԴԽ նախագահ

2025 թվականին քրեական գործերի քանակն աճել է 30 տոկոսով․ ԲԴԽ նախագահ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 81-րդ նստաշրջանին

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսներ կբացվեն աշխարհի տարբեր քաղաքներում

ԱՄՆ-ն զորավարժությունների նպատակով ևս երկու B-1B կործանիչ է տեղափոխել Ճապոնիա