Միջազգային

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը զգուշացրել է երկրում ծայրահեղական իսլամիստների ակտիվացման մասին

1 րոպեի ընթերցում

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը զգուշացրել է երկրում ծայրահեղական իսլամիստների ակտիվացման մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը զգուշացրել է պետության տարածքում ծայրահեղական իսլամիստների ակտիվացման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ծայրահեղական իսլամիստները Ռուսաստանում թափ են հաղորդել իսլամի ընդունմանն այն մարդկանց կողմից, որոնք չեն հանդիսանում մահմեդական մշակույթի ավանդական կրողներ»,- ասել է Պատրուշևը:

Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունները վերջին շրջանում վնասազերծել են ծայրահեղ իսլամիստների խմբերի, որոնք ահաբեկչական ակտեր էին ծրագրել երկրի տարբեր հատվածներում: Մի շարք այլ պատճառներով ձերբակալվածների թվում են նաև ադրբեջանցի ծայրահեղականները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում