Պաշտոնական

Նախագահն ստորագրել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումների մասին օրենքը

1 րոպեի ընթերցում

Նախագահն ստորագրել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումների մասին օրենքը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 29-ին ստորագրել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, համաձայն որի ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում իրականացվող միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների թվում նախատեսվում է անհրաժեշտության դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործումը, ինչպես նաև սահմանվում է ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման վերցնելու ընթացակարգը, այդ թվում՝ գույքի օրինական տիրապետողի կողմից համաձայնություն ստանալու դեպքում իրավասու պաշտոնատար անձի կողմից կազմվող՝ գույքի կամավոր հանձնման վերաբերյալ արձանագրությանը ներկայացվող պահանջները, գույքը հարկադիր կարգով օգտագործման վերցնելու վերաբերյալ կազմվող արձանագրությանը ներկայացվող պահանջները:«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում