Թուրքիայում տնտեսական ցնցումները կանխատեսվածից ավելի ուժգին են լինելու. Bloomberg

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքական արժույթի ռեկորդային անկման ֆոնին Թուրքիայի կենտրոնական բանկը այս տարվա գնաճի հետ կապված ավելի մռայլ կանխատեսումներ է արել, քան կառավարությունը։ «Արմենպրեսի»-ի փոխանցմամբ այս մասին գրում է Bloomberg-ը։

Հոդվածում նշվում է, որ թուրք պաշտոնյաների կանխատեսումներով առաջիկայում իրենք կարող են ձեռնարկել այն բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնց շնորհիվ հնարավոր կլինի վերահսկել գնաճը երկրում, սակայն, սա վիճելի է, քանի որ թուրքական արժույթ ծայրաստիճան արժեզրկված է, ներդրողներն էլ, կապված աշխարհաքաղաքական ռիսկերով, մասնավորապես՝ տարբեր հակամարտություններում Թուրքիայի ներգրավվածությամբ, խուսափում են իրականացնել ներդրումներ, ինչը ևս լրջորեն ազդում է թուրքական տնտեսության վրա։

Նշվում է, որ արժույթի արժեզրկումից խուսափելու համար, պետությունների կենտրոնական բանկերը իրականացնում են դրամավարկային և գների կայունության ապահովման քաղաքականություն, սակայն Թուրքիայի կենտրոնական բանկը, ենթարկվելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանին, չի բարձրացնում սահմանված գնաճի նպատակային թիրախի տոկոսադրույքերը, ինչը կարող էր կայունացնել տնտեսությունը։

«Գնաճի նպատակային թիրախի տոկոսադրույքների բարձրացումը կհանգեցնի գնաճի Թուրքիայում, ինչն էլ իր հերթին կհանգեցնի սպառողական զամբյուղի կրճատման։ Այս պրոցեսը կարող է տանել քաղաքական անկայունության, ինչից վախենում է նախագան Էրդողանը»,- ասված է հոդվածում։

Հայերեն Русский

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում