Կարմիրգյուղում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության կողմից հաստատված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սեպտեմբերից Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում մեկնարկել են Սերգո Ավետիսյան եւ Հովհաննես Շիրազ փողոցների ասֆալտապատման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, Սերգո Ավետիսյան փողոցում ասֆալտապատվում է 2 715, Հովհաննես Շիրազ փողոցում՝ 3 650 քմ ճանապարհահատվածներ: Ծրագրի պայմանագրային արժեքը մոտ 52 միլիոն 800 հազար դրամ է, որի 60 տոկոսը կամ 31 միլիոն 680 հազար դրամը տրամադրվել է ՀՀ պետական բյուջեից, իսկ 40 տոկոսը կամ 21 միլիոն 120 հազար դրամը՝ Կարմիրգյուղի համայնքային բյուջեից: Մինչ ասֆալտապատումը ՖԱՎՈՐԻՏ –Մ ՍՊԸ շինարարական կազմակերպությունը նշված փողոցներում իրականացրել է ջրատար կիսախողովակների տեղադրման աշխատանքներ, այնուհետև աշխատանքները շարունակել է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ կապալառու կազմակերպությունը:

Նշված փողոցներում կատարվել են հողային աշխատանքներ, կառուցվել է խճային հիմք, տեղադրվել են բազալտե եզրաքարեր, ապա իրականացվել է ասֆալտապատում: Ծրագիրը նախատեսված է ավարտին հասցնել մինչեւ դեկտեմբերի 16-ը, սակայն, շինարարական կազմակերպության պատասխանատուի հավաստմամբ, արդեն ամբողջությամբ ավարտին է հասցվել Սերգո Ավետիսյան փողոցի ասֆալտապատումը, իսկ Հովհաննես Շիրազի փողոցում աշխատանքները կավարտվեն առաջիկա օրերին:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ