Ղարաբաղյան հիմնահարց

Ադրբեջանի ռազմական հանցագործողությունների քանակը նրան հանգեցնելու է լիակատար պարտության. Վարդանյան

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ռազմական հանցագործողությունների քանակը նրան հանգեցնելու է լիակատար պարտության. Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ռազմական հանցագործողությունների քանակը նրան հանգեցնելու է նրան, որ լիակատար պարտություն է կրելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ ոչ մի երկիր չի կարողացել հասնել հաջողության՝ ռազմական հանցագործություններ կատարելով: Ադրբեջանի ռազմական հանցագործությունների քանակը հանգեցնելու է նրան, որ նրանք լիակատար պարտություն են կրելու և վաղ թե ուշ մի օր Նյուրնբերգյան դատարան է ձևավորվելու, որպեսզի այդ անձանց ենթարկեն պատասխանատվության»,- ասաց Վարդանյանը:

Նա շեշտեց, որ ադրբեջանական կողմից ռազմական հանցագործության ցանկացած դեպք պետք է արձանագրել և Ադրեբջանի ղեկավարությանը հիշեցնել, որ նրանք անձնական պատասխանատվություն են կրելու այդ դեպքերի համար:

Հոկտեմբերի26-իառավոտյան08։00-իցուժիմեջէ մտելԱՄՆմիջնորդությամբձեռքբերվածկրակիդադարեցմանհամաձայնությունը։ Ժամը08:45-իսահմաններումկոպտորենխախտելովԱՄՆ-ումձեռքբերվածհումանիտարհրադադարիպայմանավորվածությունը՝ ադրբեջանականկողմը հրետանայինկրակէվարելԱրցախիհյուսիսարևելյանմարտականդիրքերիուղղությամբ:Հակառակորդըհրադադարըխախտելէնաև09:10-իսահմաններում`թիրախավորելովհարավարևելյանուղղությամբդիրքերը ևարձակելովհինգհրետանայինարկ:Հոկտեմբերի 26- երեկոյան հակառակորդը հրթիռակոծելէՄարտունուշրջանը`ներառյալքաղաքը,Մարտակերտը,ինչպեսնաևԱսկերանիվերինենթաշրջանիգյուղերը։

Արցախիդեմ ռազմականգործողություններիընթացքումերկուանգամ`հոկտեմբերի10-ինՌուսաստանի,հոկտեմբերի18-ինՖրանսիայիմիջնորդությամբկրկինհայտարարվելէհրադադարիմասին,սակայն դրա ուժիմեջմտնելուցրոպեներանցԱդրբեջանը խախտելէայն,ձեռնարկելդիվերսիոնգրոհներ,հրետակոծելառաջնագիծնուխաղաղբնակավայրերը։

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում